Ֆիլիպինների ափերի մոտ զբոսանավում մումիա են հայտնաբերել
SocietyՖիլիպիններում երկու ձկնորսներ հայտնաբերել են հոսընթացով շարժվող զբոսանավ՝ կոտրված կայմով: Բարձրանալով նավ՝ նրանք մարդու մումիա են տեսել խցիկում, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով բրիտանական Independent-ին:
Փաստաթղթերով հաջողվել Է պարզել, որ մահացածը 59-ամյա գերմանացի ճանապարհորդ Մանֆրեդ Ֆրից Բայորատն Է, որը 20 տարուց ավելի ունեցել Է զբոսանավը եւ դրանով ավելի քան կես միլիոն ծովային մղոն ճանապարհ Է անցել: Մահվան օրը եւ պատճառն առայժմ հայտնի չեն, բայց տեղական ոստիկանությունը հայտարարել Է, որ քրեական վարկած չի քննարկում, առավել հավանական պատճառ Է համարում սրտի տագնապը:
Նավապետի մարմինը հայտնաբերվել Է ռադիոհեռախոսի կողքին, ասես նա փորձել Է աղետի ազդանշան ուղարկել մահվան պահին: Օվկիանոսային չոր քամիները, բարձր ջերմաստիճանը եւ աղի օդը դիակը վերածել են մումիայի:
Վերջին անգամ Բայորատը կապի մեջ Է մտել մեկ տարի առաջ, երբ սոցցանցի միջոցով հաղորդագրություն Է ուղարկել իր ընկերոջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: