Աշխարհի առաջատար թատրոնների արտիստները Լոնդոնում կմասնակցեն Մայա Պլիսեցկայայի հիշատակի համերգին
CultureԱշխարհի առաջատար թատրոնների արտիստները Լոնդոնում կմասնակցեն Մայա Պլիսեցկայայի հիշատակին նվիրված գալա երեկոյին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է երեկոյի կազմակերպիչ ընկերության՝ Ensemble Productions-ի ղեկավար Օլգա Բալակլեեցը: «Ավե Մայա» համերգ ը մարտի 6-ին տեղի կունենա Լոնդոնի «Կոլիզեյ» թատրոնում: Գալա երեկոյի գեղարվեստական ղեկավարն Է Անդրիս Լիեպան:
Հանգուցային համարներն, իհարկե, կդառնան Ալբերտո Ալոնսոյի «Բոլերո»-ն եւ «Կարմեն»-ը: Երեկոյի ընթացքում նաեւ ելույթ կունենա ֆլամենկոյի աստղ Սերջիո Բեռնալը. նա կներկայացնի պարի այն ժանրը, որը Պլիսեցկայան շատ Էր սիրում»,- ասել Է Բալակլեեցը:
Ծրագրին կմասնակցեն Լա Սկալայի, Բավարիայի պետական օպերայի, Փարիզի օպերայի, Թագավորական բալետի, Վիեննայի պետական բալետի արտիստները:
«Դե, իհարկե, լայնորեն կներկայացվեն Մեծ եւ Մարինյան թատրոնները: Մեծ թատրոնից կլինեն Մարիա Ալեքսանդրովան, Կրիստինա Կրետովան, Եկատերինա Կրիսանովան, Վլադիսլավ Լանտրատովը, Անդրեյ Մերկուրեւը: Մարինյան թատրոնից՝ Եկատերինա Օսմոլկինան, Կսանդեր Պարիշը, Կրիստինա Շապրանը»,-նշել Է Ensemble Productions-ի ղեկավարը:
Երեկոյի հյուրերի թվում սպասվում են Մեծ Բրիտանիայի մշակույթի, սպորտի եւ ԶԼՄ-ների նախարար Ջոն Ուիթինգդեյլը, դերասաններ Ջերեմի Այրոնսը եւ Ռեյֆ Ֆայնսը: