Դի Կապրիոյին նկարել են կրծքով
Lifestyle1in.am- ը գրում է.
Պետերբուրգցի նկարչուհի Իրինա Ռոմանովսկայան նկարել է Լեոնարդո դի Կապրիոյին: Նկարի վրա նա աշխատել է ողջ գիշեր. այն նկարված է կրծքով, տեղեկացնում է lenta.ru-ն:
Ռոմանովսկայայի խոսքերով՝ ինքը պատրաստվում է մեկնել Հոլիվուդ, որպեսզի անձամբ նվիրի նկարը դերասանին: Նկարչուհին նշել է, որ պատրաստ է անգլերեն սովորել դերասանի հետ շփվելու համար:
«Ես շատ ուրախ եմ, որ Դի Կապրիոն ստացավ երկար սպասված «Օսկարը», կարծում եմ, որ բոլորն էին դրան սպասում: Նա իմ ամենասիրելի դերասաններից է»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռոմանովսկայան կրծքով նկարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ֆուտբոիստ Լեոնել Մեսսիի և այլոց դիմանկարները: