Նավթի ու գազի ամերիկյան արտադրողները կրճատում են արդյունահանումը. WSJ
EconomicsԱմերիկյան խոշորագույն արտադրողներից մի քանիսը երկար տարիներ ի վեր առաջին անգամ սկսում են կրճատել նավթի ու գազի արդյունահանումը՝ կապված շուկայում հումքի գլոբալ գերավելցուկի եւ ցածր գների հետ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով The Wall Street Journal հրատարակությանը:
Արտադրության կրճատման մասին ընկերություններն սկսել են հայտնել իրենց հաշվետվությունների հրապարակումից հետո, որոնք վկայում են շահույթի կրճատման մասին: Այսպես, Devon Energy նավթի-գազի ընկերությունը եւ Marathon Oil Corp.-ը խոսում են 2016 թվականին արդյունահանումը 2015 թվականի համեմատությամբ 10 տոկոսով կրճատելու մասին: Ընթացիկ տարում EOG Resources Inc.-ը պլանավորում Է 5 տոկոսով պակաս արդյունահանել, քան նախորդ տարում: Continental Petroleum Corp. ընկերությունը պլանավորում Է հորատել մի քանի նոր հորանցք, բայց այս տարի դրանց մեծ մասից նավթ չի պոմպամղելու:
Հրատարակությունը նշում Է, որ կրճատման պլանները կտրուկ հակադրություն են կազմում նախորդ տարվա հետ, երբ արտադրողները շարունակում Էին նավթն արդյունահանել նույնիսկ այն դեպքում, երբ գներն ընկել Էին բարելի դիմաց մինչեւ 30 դոլար: The Wall Street Journal-ը հավելում Է, որ շատ ընկերություններ հարկադրած են եղել արտադրությունը պահպանել բարձր մակարդակի վրա, որպեսզի վճարեն հարկերը եւ կատարեն վարձակալական պարտավորությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: