«Ժողովուրդ». ԲՀԿ վերնախավը հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավը մի քանի ժամ փակ հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանն ստանալ մի շարք կուսակցականներից, նրանց մի մասն անտեղյակ էր, իսկ տեղյակներն էլ լռեցին:
Թերթի աղբյուրներից հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ում որոշվել է շարունակել ակտիվությունը տարբեր ուղղություններով, քանի որ վստահ են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը բավականին թուլացած վիճակում է:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդը մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների է սկսել ստվերային կերպով ֆինանսավորել, որպեսզի վճռական պահին նրանք կատարեն Ծառուկյանի հրահանգները: Վերջինս հաստատուն քայլերով նաև ազատամարտիկների տարբեր միություններ է ձևավորում, որը դժվար թե ինչ-որ լավ բանի հանգեցնի:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: