Պետությունը սուբսիդավորում է Ոստիկանության ենթակայությամբ գործող ճամբարների ծախսերը
SocietyՀՀ ոստիկանության ենթակայության ՊՈԱԿ-ների ընթացիկ տարվա գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով կառավարությանն առաջարկվում է ոստիկանության «Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծախսային ծրագրով նշված ՊՈԱԿ-ների պահպանման համար նախատեսված ծախսերը նվազեցնել 54.7 մլն. դրամի չափով և այն նախատեսել որպես սուբսիդիաներ:
Մասնավորապես, այդ միջոցներից 30 մլն դրամը նախատեսվում է ուղղել «Երեխայի զարգացման կենտրոն», իսկ 24.7 մլն. դրամը` «Արշալույս» առողջարարական ճամբար» ՊՈԱԿ-ների տարեկան ծախսերի ֆինանսավորմանը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 3-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ ապահովել ՀՀ ոստիկանության ծառայողների երեխաների նախադպրոցական կրթության և առողջարարական հանգստի կազմակերպումն ու աշխատանքների անընդհատությունը: