Վթար Արամուս գյուղի սկզբնամասում
SocietyՓրկարար ծառայությունը մարտի 1-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» 34 ZU 618 (վարորդ՝ Ա. Մ., ծնվ.1985 թ.) եւ «ՎԱԶ-2108» մակնիշի 58 ՏՏ 800 պետհամարանիշերի (վարորդ՝ Կ. Ղ. ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1995 թ. ծնված Դ. Հ.-ը արգելափակվել է ավտոմեքենայի սրահում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Դ. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Աբովյանի, այնուհետեւ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները: