Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել
SocietyՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 1-2-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվել է 7000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ն. Ստեփանյան և Վ. Սարոյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: