Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծով փետրվարին ստացվել է 8769 զանգ
SocietyՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով 2016 թվականի փետրվարին ստացվել է 8769 զանգ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված զանգերից 739-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 257-ն ընտանիքի անապահովության, 3144-ը՝ երեխայի խնամքի, 579-ը՝ երեխայի ծննդկան միանվագ, 555-ը՝ մայրության նպաստներին, 68-ը՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:
Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (17), ավանդի փոխհատուցման (361) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Փետրվարին ստացվել է 103 բողոք, որոնցից 3-ն ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 6-ը Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 94-ը Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: