Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արտակ Զաքարյանը դիվանագետներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ

Society

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ: Արտակ Զաքարյանի ուղերձում ասված է.

«Այսօր՝ մարտի 2-ին Հայաստանում նշվում է Դիվանագետի օրը (ՄԱԿ-ին Հայաստանի անդմակցությանը օրը)։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, ու շատ բաներ պետք էր սկսել զրոյից: Գրեթե ոչնչից ստեղծել մի նոր համակարգ, ստեղծել բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ երկիրը գտնվում էր հասարակական-պետական կերպափոխումների ժամանակաշրջանում, իսկ ռազմաճակատում դիմակայում էինք մարդկային ռեսուրսով եւ նյութական միջոցներով մի քանի անգամ մեզ գերազանցող թշնամուն։

Չնայած բոլոր դժվարություններին, տարիների ընթացքում հաջողվել է կյանքի կոչել դիվանագիտական ծառայության կուռ մի համակարգ, որն այսօր իր մասնագիտական որակներով կարող է մրցել դիվանագիտության և արտաքին հարաբերությունների ավանդույթներ ունեցող շատ երկրների հետ։

Դարեր առաջ Իսրայել Օրին չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանների և հայկական դեսպանատների առջև։

Այսօր հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ ավելի քան 160 պետությունների հետ, հանդիսանում ենք շուրջ 90 միջազգային կազմակերպությունների անդամ, արտերկրում գործում են 60-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ:

Հանրային ընկալումներում դիվանագետը սովորաբար նույնացվում է կոկիկ հագնված, բարետես արտաքինով, լեզուներ իմացող և արարողակարգերով ապրող կերպարի հետ, իսկ այդ ամենի հետևում գրեթե չի երևում ամենօրյա հսկայական աշխատանքը, որը բազմաթիվ նրբերանգներ ու յուրահատկություններ ունի: 

Աշխատանքի բերումով շփվելով արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների, արտերկրում աշխատող մեր դիվանագետների հետ՝ պետք է փաստեմ, որ գնահատանքի է արժանի այն, թե ինչպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ են նրանք մոտենում իրենց վստահված առաքելությանը՝ տարբեր հարթակներում և երկրներում ներկայացնելով մեր երկիրն ու մեր հավաքական շահերը։

Որոշ իրավիճակներում մեր խնդիրների բարդությունն ու դրանց ուղղված կարողությունները դառնում են անհամաչափ: Սակայն բարձր պրոֆեսիոնալիզմի, նվիրումի ու պատասխանատվության շնորհիվ նույնիսկ ակամայից անհնարը դառնում է հնարավոր:

Դիվանագիտությունն ունիվերսալ մասնագիտություն է, բայց այնքան, որ հաճախ դադարում է զուտ մասնագիտություն լինելուց՝ վերածվելով կենսակերպի: Այն հատկանշական է մեր դիվանագետներին, որոնցից շատերի համար աշխատանքը վերածվել է սեփական պայքարի ու կյանքի օրինաչափության:

Մասնագիտական տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարման ներքո իրենց առաքելությունն իրականացնող մեր բոլոր դիվանագետներին` մաղթելով բեղմնավոր աշխատանք, նոր նախաձեռնություններ և հաջողություններ։

Առիթը պատեհ համարելով, ցանկանում եմ ընդգծել նաև Հայկական Սփյուռքի կազմակերպություններին ու հեղինակավոր անհատներին, ովքեր արտաքին հարաբերություններում իրենց նշանակալի աջակցությունն են բերում համազգային խնդիրների առընչվող հարցերում:

Խորհրդարանական դիվանագիտությունը ևս իր մասնաբաժինն ունի և ցանկանում եմ շնորհավորել նաև իմ բոլոր գործընկերներին, ովքեր ակտիվորեն ընդգրկված են խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում, գործում են միմիայն պետության միասնական շահերից և պատասխանատվությամբ ու պատվախնդրորեն են մոտենում իրենց վստահված աշխատանքին»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025