Ոստիկանապետը պաշտոնանկ է արել Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցների
SocietyՀայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից: Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Պատճառը ոստ իկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են: