Չինական Vivo-ն ներկայացրել Է 6 գիգաբայթ հիշողությամբ աշխարհում առաջին սմարթֆոնը
LifestyleՉինաստանի Vivo ընկերությունը ներկայացրել Է աշխարհում առաջին սմարթֆոնը՝ հանդերձված վեց գիգաբայթ գործառնական հիշողությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Engadget-ը:
Xplay5 մոդելն արտաքինից հիշեցնում Է այլ ընկերությունների միանգամից երկու հանրաճանաչ առաջատար սմարթֆոններ. եզրերում կորացող ճակատային վահանը պատրաստված Է Samsung Galaxy S6 Edge-ի ոճով, դարձերեսի դիզայնը կրում Է վեցերորդ սերնդի iPhone-ի ազդեցությունը:
5,46-դյույմանոց Super AMOLED Էկրանով սարքը վաճառքի կհանվի երկու լրակազմով: LPDDR4 տիպի 6 գիգաբայթ գործառնական հիշողությամբ հանդերձված Է սոսկ դրանցից մեկը՝ Flagship Edition-ը: Դրա մեջ նաեւ մտնում են Snapdragon 820 պրոցեսորը եւ ձայնի երեք ուժեղարարներ:
Vivo Xplay5 սովորական տարբերակը հանդերձված Է 4 գիգաբայթ գործառնական հիշողությամբ եւ Snapdragon 652 պրոցեսորով: