Դիմահարդարման եւ հագուստի գունային իդեալական 8 համադրություն (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Դիմահարդարներն ու ոճաբանները գիտեն գունային լուծումներ, որոնք գեղեցկացնում են ցանկացած աղջկա։ Երբեմն թարմ կերպար ստանալու համար պետք է ոչ թե շարժվել կանոններով, այլ խախտել դրանք։
Wnews.am-ը ներկայացնում է դիմահարդարման եւ հագուստի համադրության 8 օրինակ, որոնք «անտրամաբանական» են, միևնույն ժամանակ ՝ ունիվերսալ։
Կարմիր եւ դեղին.
Կիսատոների եւ նյուանսների ճիշտ համադրություն։ Առավել վառ կարմիր շրթներկն այս գույնի զգեստի հետ՝ դեմքին հոգնածություն կհաղորդեր, բայց մաշկի տաք երանգը «փրկում» է համադրությունը՝ արեւային փայլ հաղորդելով դրան։ Բաց մաշկ ունեցող աղջիկները կարող են համադրել ավելի բաց երանգի զգեստը առավել վառ գույնի շրթներկով։
Ակվամարին, սպիտակ եւ ոսկեգույն.
Աղջիկները, ովքեր ընտրում են սպիտակ եւ ոսկեգույն գունային գամման, հավակնում են աստվածուհու տիտղոսին, սա հրաշալի է, սակայն փորձենք կերպարին թարմություն հաղորդել, ինչպես դա արել է Քենդալ Ջենները` ավելացնելով ծովային երանգի ստվերաներկ։ Մի վախեցեք ոսկեգույն դետալները համադրել դիմահարդարման փայլի հետ։ Երկու գույներով smokey eyes-ի փոխարեն փորձեք ծովային երանգներով սլաքներ անել։ Դիմահարդարումը ծանրաբեռնված չի թվա, եթե շուրթերն անգույն լինեն։
Նուդ եւ թանկարժեք քարերի երանգներ.
Դերասանուհի Ջուլիանա Մուրը գիտի, որ դիմահարդարման բնական երանգները գեղեցիկ են համադրվում զմրուխտե երանգի զգեստների հետ։ Շուրթերին սեքսուալություն եւ միաժամանակ բնական տեսք հաղորդելու համար փորձեք «օմբրե». դրա համար անհրաժեշտ է շուրթերին ամբողջությամբ մատիտ քսել, հետո դրանց մեջտեղում մարմնագույն երանգի շրթներկ ավելացնել։ «Դիմահարդարում առանց դիմահարդարման» տեխնիկան ունիվերսալ կերպով է համադրվում սուտակի եւ մուգ կապույտի երանգի զգեստների հետ։
Շագանակագույն եւ սպիտակ.
Շագանակագույն շրթներկի համադրման նոր տարբերակ է առաջարկում հայտնի հաղորդավարուհի Զենդայան, ով հաճախ ինքնուրույն է դիմահարդարվում։ Հիշեք այս համադրության կարեւոր գաղտնիքները. նախ ընտրեք «եփված» սպիտակ երանգի հագուստ եւ այն համադրեք անփայլ շագանակագույն շրթներկի հետ։ Այստեղ կարեւոր է, որ շրթներկն անփայլ լինի, որպեսզի կերպարը ոչ թե ագրեսիվ եւ հնաոճ, այլ՝ սեքսուալ եւ ժամանակակից ստացվի։
Գինեգույն, սեւ եւ ոսկեգույն.
Արդեն երկու սեզոն շարունակ շուրթերի գլխավոր երանգը թե’ սեւի, թե’ ոսկեգույնի հաջող տանդեմն է։ Մուգ շրթներկը կերպարին մռայլություն չի հաղորդի շնորհիվ շուրթերին ավելացվող փայլի։ Ավելացրեք մի քանի շերտ թարթչաներկ, ընդգծեք հոնքերը եւ թեթեւակի սնգույր քսեք։
Գինեգույնի եւ ոսկեգույնը «մտերմությունը» չափազանց էլեգանտ է ։ Ոսկեգույն զգեստը դեպի իրեն է գրավում ողջ ուշադրոթյունը, իսկ դեմքն այդ ֆոնին կորում է։ Վառ շրթներկը այս դեպքում չափից շատ կթվա, իսկ մուգ, ոչ թափանցիկ բալագույն երանգը ուշադրություն կգրավի դեպի դեմքը եւ չի մրցի հագուստի գույնի հետ։
Բրոնզե եւ կապույտ.
Ի տարբերություն սեւի, բրոնզե ստվերաներկերը կերպարին գլամուրային փայլ են հաղորդում եւ հայացքը չեն ծանրացնում։ Մաշկի հենց թուխ երանգն է կոմբինացվում մուգ կապույտի հետ, հատկապես եթե հագուստում փայլուն դետալներ կան ինչպես Սելենա Գոմեսի օրինակում է։ Այս ֆոնին որպեսզի շուրթերը «չկորեն», ընտրեք շրթներկի այնպիսի երանգ, որը մոտ է շուրթերի բնական երանգին:
Կարմիրը կարմիրի հետ.
Եթե, այնուամենայնիվ, կասկածներ ունեք, ապա կարմիր շրթներկը կարմիր զգեստի հետ նուրբ դիմահարդարմամբ եւ աչքերի բարակ սլաքներով, մնում է ամենաանվտանգ եւ անպարտելի տարբերակը։






