Բնական կրեմ՝ 3 բաղադրիչից. մաշկն անճանաչելի կդառնա
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Դեմքի սև կետերը շատ կանանց համար տհաճ խնդիր են։ Դրանք առաջանում են անկախ մաշկի տեսակից և տարիքից։ Դրանում մեղավոր է աղտոտված օդը, դեմքի մաքրման համար ճիշտ չընտրված միջոցները և այլն։
Այս պարզ միջոցի շնորհիվ դուք կազատեք դեմքի մաշկը սև կետերից, կմաքրեք մաշկը և կիրականացնեք փափուկ փիլինգ։ Եթե դուք ունեք չոր մաշկ, ապա վերջում անպայման խոնավացնող քսուք քսեք դեմքին։
Դիմակ՝ սև կետերի դեմ.
Անհրաժեշտ է.
- 2 ճաշի գդալ ատամի մածուկ
- 1 ճաշի գդալ աղ
- 3 կտոր սառույց
Խառնեք աղը և ատամի մածուկը։ Քսեք այն դեմքին և նուրբ շարժումներով մերսեք դեմքը և բոլոր խնդրահարույց հատվածները։ Աղը կօգնի հեռացնել մեռած բջիջները, իսկ ատամի մածուկը կմաքրի մաշկը և կհեռացնի սև կետերը։
Այնուհետև մաքրեք դեմքը թղթե անձեռոցիկով և լավ շփեք սառույցի կտորներով։ Սառույցը մաշկին տոնուս կհաղորդի։
Բավական է այս պրոցեդուրան կատարել ամիսը 1 անգամ և մաշկը կփոփոխվի։