Գլխաշորերն այս տարի նորաձև են. դրանք կապելու մի քանի օրիգինալ տարբերակներ (ֆոտոշարք)
LifestyleShabat.am-ը գրում է.
Նորաձև ապրանքանիշերն այս գարնանը կանանց ու աղջիկներին առաջարկում են գլխներին կրել գլխաշորեր և շարֆեր: Հատկապես, ակտուալ են դրանք կրելու մի քանի ձևեր: Կարելի է գլխաշորը կամ շարֆիկը կապել` հանգույցն առջից:
Հատկապես նորաձև են այս առումով կերպասն ու թեթև շիֆոնը: Գերակշռող են արևադարձային, մրգային և նուրբ ծաղկե պրինտները: Գուներանգը ենթադրում է վառ գույներից մինչև մեղմ պաստելը:














