Աղջկաս ծնունդից հետո ամեն բան ընտանիքիս հետ է կապվում. Անուշիկ Ալավերդյանը այսօր նշում է ծննդյան 28-ամյակը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 2-ին, երգչուհի Անուշիկ Ալավերդյանի ծննդյան օրն է: Նորաթուխ մայրիկն այսօր դարձավ 28 տարեկան: Երգչուհու համար այս տարի խորհրդանշական է՝ նա ծննդյան օրն առաջին անգամ անցկացնում է մայրկիի կարգավիճակում.
«Շնորհավորանքներն ու զանգերը մեկնարկել են դեռ կեսգիշերից, առաջինը Փարիզից զանգեցին քույրս եւ իր ամուսինը, իսկ հետո արդեն սկսեցին մեկը մյուսի հետեւից զանգերը: Շատ հաճելի է, երբ մարդիկ հիշում ու շնորհավորում են ծննդյանդ օրը,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անուշիկն ու պատմեց, որ կեսգիշերին ծննդյան օրը սկսել է ընկերների հետ միասին,- Երեկ երեկոյան որոշեցի աղջկաս քնեցնեմ ու Կարենի հետ միասին գնանք «Ռեինկարնացիա» խմբի համերգին: Հենց այնտեղ էլ բարձր տրամադրությամբ եւ ոգեւորությամբ դիմավորեցի ծննդյանս առաջին ժամերը»:
Անուշիկը չցանկացավ կիսվել ամուսնու՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի անակնկալով. «Ամուսինս արդեն հանձնել է իր նվերը, բայց չեմ ցանկանա այդ մասին խոսել: Նման բաները ինձ համար շատ անձնական են եւ միայն իմը»,- ժպիտով նշեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ