Lեզուն դուրս հանած Լեոնարդո դի Կապրիոյի պատկերով մեմերը համացանցի նոր հիթն են դարձել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Լեոնարդո դի Կապրիոն, ըստ երեւույթին, շաբաթվա հերոսը կդառնա: «Օսկար»-ում հաղթանակից հետո դերասանը հաջողացրել է իր բաղձալի մրցանակ-արձանիկը ռեստորանում մոռանալ: Իսկ համացանցն արդեն երկու օր է հեղեղված է 41-ամյա դերասանի մեմերով:
Անցած արարողությունից Լեոյի յուրաքանչյուր լուսանկարն օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Հատկապես ուշագրավ է այն լուսանկարը, որտեղ Դի Կապրիոն թխվածքաբլիթների տուփն է բացում (արարողության ժամանակ հյուրերին թխվածքաբլիթներ էին մատուցում հաղորդավար Քրիս Ռոքի դուստրերը, որոնք աղջիկ-սքաուտների հանդերձանքով էին): Ըստ երեւույթին Լեոն այնքան էր սպասել իր հաղթանակին, որ քաղցած էր՝ դերասանի դուրս հանած լեզուն ծաղրանքների նոր թեմա է դարձել:

