Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամերիկացի կոնգրեսականը ԵԱՀԿ-ին եւ ԱՄՆ-ին կոչ է անում լուծել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը

Politics

Ամերիկացի ազդեցիկ կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը ԵԱՀԿ ղեկավարությանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների եւ մամուլի ազատությունը ճնշելու հարցերը:

Այս մասին հայտնում է «Թուրան»-ը:

Անդրադառնալով մարտի վերջին միջուկային անվտանգության գագաթաժողովին Ալիեւի ԱՄՆ սպասվող այցին, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, «Ադրբեջանի համար ժողովրդավարության ակտ» օրինագծի հովանավոր Քրիստոֆեր Սմիթը այդ փաստաթղթի ընդունման հեռանկարների հետ կապված ասել է.           

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ օրինագծին: Մենք փորձում ենք համոզել Իլհամ Ալիեւին եւ նրա կառավարությանը, որ լրագրողների եւ ընդդիմադիրների բռնճնշումները լավ ուղի չէ: Չի կարելի է ուղղակի շրջել էջը, երբ ձեզ մոտ մոտ 100 քաղբանտարկյալ կա, եւ այդ թիվը, կարծես, աճում է»:

Նա ասել է, որ լրագրողները հաճախ բաներ են գրում, որոնք իրենցից եւս ոչ մեկին դուր չեն գալիս:

«Բայց եթե պարզվում է, որ դուք համակարգային խնդիր ունեք, եթե կոռուպցիա կա, դուք պետք է ազատվեք կոռուպցիայից, եւ ոչ թե լրագրողներին»- շեշտել Սմիթը:

Քրիստոֆեր Սմիթի 14 էջանոց օրինագիծն ընդունվել էր դեկտեմբերի 16-ին: Ներկա դրությամբ այդ փաստաթուղթը պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Ջո Հեքը եւ Լուիզա Սլոթերը:

Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ օրինագիծը կներկայացվի ամբողջական քվեարկության համար:

Եթե օրենքն ընդունվի, ԱՄՆ-ը կմերժի մուտքի արտոնագրեր տալ Ադրբեջանի կառավարության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Վիզային պատժամիջոցները պետք է տարածվեն նաեւ նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական օգուտ են ստանում երկրի բարձրագույն ղեկավարության կամ նրանց ընտանիքների անդամների հետ գործնական հարաբերություններից: Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ մարդու իրավունքների խախտումներին մասնակից իրավապահ մարմինների, անվտագության կառույցների եւ դատական թեւերի ներկայացուցիչների նկատմամբ:

Բացառություններ կարվեն միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող պաշտոնատար անձանց նկատմամբ:

Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը: Այդ նպատակով ադրբեջանական կառավարությունը, հանձին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի, պայմանագիր է կնքել ամերիկյան Podesta Group լոբբիստական կազմակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը խախտելու համար Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնել նախատեսող օրենքի ընդունումը:

Օրինագիծը հայտնվել է այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվել էր ազատ արձակել մոտ 100 քաղաքական բանտարկյալների` ժխտելով նման կատեգորիայի բանտարկյալների գոյությունն ընդհանրապես:

Բաքուն պետք է Podesta Group-ին ամսական նվազագույնը 50 հազար դոլար վճարի Ադրբեջանի կառավարության վարկանիշը լավացնելու ջանքերի եւ Կոնգրեսում օրինագծի շրջափակման նպատակով աշխատանքի համար:

Մասնավորապես, Podesta Group-ի պարտավորությունները շարադրված են հետեւյալ կերպ. հետազոտել եւ վերլուծել մտահոգություն ստեղծող հարցերը, իրավական խորհրդատվություն ցուցաբերել ամերիկյան քաղաքականության, Կոնգրեսի գործունեության, գործադիր իշխանության եւ ամերիկյան ընդհանուր քաղաքականության գծով, շփումներ հաստատել Կոնգրեսի անդամների եւ նրանց ներկայացուցիչների, գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

Պատժամիջոցները նաեւ սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ` օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ նրանց ընտանիքների ակտիվները:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia