Աշխարհի ամենավտանգավոր գետերն ու լճերը (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
1. Մահվան լիճ, Իտալիա: Սիցիլիա կղզու վրա կա մի չափազանց վտանգավոր տեսարժան վայր: Մահվան լճի ջրերը ըստ էության ոչ թե ջրեր են, այլ խտացված ծծմբական թթու:
2. Իսպանիայում գտնվող Ռիո Տինտո գետի ջրերն ստացել են ալ կարմիր գույն՝ ինչպես արյունը: Այն Երկրի վրա ամենաթթվային վայրերից մեկն է:
3. Ռուսաստանում գտնվող Սև խոռոչ լիճը վտանգավոր է շրջապատի համար:
4. Չինաստանում գտնվող Յանցզի գետը ճանաչվել է ամենաաղտոտներից մեկն աշխարհում:
5. Ռուսաստանում գտնվող Կարաչայ լճի ափին դեռևս ոչ վաղ ժամանակներում մեկ ժամ գտնվելը բավական էր, որպեսզի մարդը մահանար 600 ռենտգենի ճառագայթումից:
6. Հարավային Ամերիկայում գտնվող Ամազոն գետը վտանգավոր է ոչ միայն հզորության առումով, այլև այնտեղ են գտնվում մի շարք վտանգավոր ծովային մակաբույծներ, որոնք կարող են անցնել մարդու միզածորանային համակարգ:
7. Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող Եռացող լճի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է 92 աստիճանի: Ասում են՝ այնտեղ լողացողը կարող է ողջ-ողջ եփվել:
8. Հնդկաստանի Գանգես գետում մանրէների քանակը 120 անգամ գերազանցում է նորման:
9. Աղտոտվածության առումով Գանգեսին գրեթե չի զիջում նաև ԱՄՆ-ում գտնվող Օնոնդագա լիճը:
10. Ինդոնեզիայում գտնվող Ցիտարում գետում ևս բավականաչափ աղբ է կուտակվել:









