Ադրբեջանն անցած գիշեր Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց: Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: