Օրվա բաղադրատոմս. Նրբերշիկով ու պանրով կարկանդակ
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
250 գրամ պանիր
200 գրամ հավի ռուլետ
3 հատ նրբերշիկ
2 հատ ձու
250 գրամ ալյուր
250 մլ կեֆիր
80 գրամ չորահաց
Կես թեյի գդալ սոդա
20 գրամ սերուցքային կարագ
Պատրաստման եղանակ՝
Ձվին ավելացնել աղ ու հարել։

Կեֆիրն ու սոդան միախառնել։

Պանիրը քերել։

Նրբերշիկը կտրատել։

Ձվի ու կեֆիրի զանգվածները միացնել իրար։

Ավելացնել ալյուրը, պանիրը, նրբերշիկը։

Ջեռոցի ամանը պատել, կարագով, ավելացնել չորահացը, լցնել զանգվածը, թխել 200 աստիճանով 30 րոպե։




