«Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախ Բունիաթյանի հիշատակին
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան պատերազմի մասնակից, գրող-հրապարակախոս, բժիշկ Արցախ Բունիաթյանի հիշատակին նվիրված միջոցառմանը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հավերժի ճամփորդը» խորագրով հուշ-ցերեկույթի շրջանակում, որին ներկա են եղել նաև բժիշկ-ազատամարտիկի ընտանիքի անդամները և բազմաթիվ ընկերներ, ներկայացվել են Արցախ Բունիաթյանի կյանքի ու գործունեության մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմեր, հատվածներ գրողի ստեղծագործություններից, կենսագրական տվյալներ: Մի ամբողջ կյանքի պատմություն, որը ոգու պարտք էր հայրենիքի ու հայի հանդեպ:
Վաստակավոր բժշկի ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթում տեղի է ունեցել նաև Արցախ Բունիաթյանի հեղինակած «Հուշագրություն» խորագրով գրքի շնորհանդեսը, որը հայի վեհ կերպարը պահպանելու պատգամ է՝ ուղղված սերունդներին: