Սխալներ, որոնք թույլ են տալիս տղամարդիկ ներքնազգեստ ընտրելիս (ֆոտո)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Տղամարդու ներքնազգեստ ընտրելը՝ պատասխանատու արարողություն է: Սակայն տղամարդկանց մեծամասնությունը անտարբեր է մոտենում ներքնազգեստ ընտրելու հարցին՝ ընդհանրապես չմտածելով այն մասին, որ կան մոդելներ, որոնք կարող են վնաս հասցնել տղամարդու առողջությանը:
Blog.1in.am-ը ներկայացնում է մի քանի սխալներ, որոնք թույլ են տալիս տղամարդիկ իրենց համար ներքնազգեստ ընտրելիս:
1 Մուգ գույնի շապիկ և բաց գույնի վերնաշապիկ
Սև ժանյակե կրծկալը գեղեցիկ և սեքսուալ է երևում սպիտակ վերնաշապիկի տակից: Ինչը չես կարող ասել տղամարդու սպիտակ վերնաշապիկի տակից երևացող կապույտ շապիկի մասին: Ավելին, սպիտակ շապիկը նույնպես այնքան էլ հաճելի տեսք չի ունենում սպիտակ վերնաշապիկի տակից: Վերնաշապիկի տակից առավել աննկատ են լինում մոխրագույն կամ բեժ, մարմնագույն երանգների շապիկները:
2 Շատ սեղմող, ընդգծող կիսավարտիքներ
Եթե դուք ցանկանում եք հայր դառնալ, ապա ընտրեք ավելի ազատ կիսավարտիքներ: Շատ նեղ կիսավարտիքները հանգեցնում են անպտղության:
3 Շապիկը կիսավարտիքի տակ
Շատերը սխալ կարծիք ունեն, որ եթե շապիկը դնեն կիսավարտիքի տակ, ապա այդպես կարող են խոսափել շապիկի ոլորվելուց, «դուրս թռչելուց» և նման բաներից: Դուք անընդհատ շարժման մեջ եք գտնվում, այդ պատճառով էլ վաղ թե ուշ ձեր շապիկը «դուրս է թռչելու», խճճվելու է և «փորիկի» տպավորություն է թողնելու: Դա ձեզ պե՞տք է:
4 Ներքնազգեստ պարապմունքների համար
Ինֆեկցրաների և ինտիմ հատվածներում քորի զարգացումը կանխելու համար, խստորեն խորհուրդ է տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կրել մաքուր և ազատ, բամբակյա կիսավարտիքներ: Այդպես մաշկը շնչելու հնարավորություն կունենա:

