Միկկի կատվի «անակընկալը» Սեյրան Օհանյանի կնոջը
LifestyleՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել, ինչպես նաև նոր լուսանկարներ է տեղադրել: Նա իր գրառումը վերնագրել է այսպես՝ «Կարմիր ծաղիկ մը գարունի…»
«Փոխվեց եղանակը տարվա… փոխվեցին նաև գույնն ու մեղեդին՝ ներդաշնակ յուրաքանչյուրիս հուզական աշխարհին: Ծառ ու ծաղկունքով դեռ չի լցվել մեր գեղեցիկ հայրենին, բայց հոգիս երգում է կարծես.
«Կարմիր ծաղիկ մը գարունի…»…
-Տեր Աստված, դու ինձ նվիրեցիր գարնան հենց առաջին օրը…
-Դստրիկ իմ չքնաղ, երազներիս թագուհի, խաղաղ ու երջանիկ ապագա եմ մաղթում քեզ և բոլոր մանուկներին:
Հ. Գ. Իսկ օրվա անակնկալը Միկկի կատուն էր»:




