Ամենաերիտասարդ միլիարդատեր աղջկա կյանքը (ֆոտոշարք)
LifestyleShabat.am-ը գրում է.
Նորվեգուհի Ալեքսանդրա Անդրեսենը 19 տարեկան հասակում դարձել է 1 միլիարդից անցնող կարողության ամենաերիտասարդ տերը: Նա հարուստների վարկանիշում հայտնվել է այն բանից հետո, երբ հայրն իր կարողության 80%-ը կտակել է 2 դուստրերին:
Ալեքսանդրան ապրում է համեմատաբար համեստ կյանքով: Նա օգտվում Instagram-ից, որտեղ հաճախ պատմում է իր գլխավոր զբաղմունքի` ձիավարության մասին, ինչպես նաև քարոզում է բուսակերություն:
Ալեքսանդրան իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Գերմանիայում, որտեղ պատրաստվում է ձիարշավների մրցումներին: Այդ պարապմունքների համար վճարում են հովանավորները, իսկ հոր պնդմամբ՝ վերջերս գնել է օգտագործած ավտոմեքենա:








