Մոտիվացիա. 87-ամյա ֆանտաստիկ մոդել Դաֆնա Սելֆ (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
4 թոռնիկների տատիկ, 87-ամյա Դաֆնա Սելֆը չի շտապում թոշակի անցնել: Դաֆնան հաճույքով աշխատում է՝ նկարահանվելով հայտնի բրենդների lookbook-երում և նորաձևության ցուցադրություններում:
Wnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենատարեց մոդելին, ում նայելով տեսնում ենք ոչ թե գրեթե մեկ դար ապրած տատիկի, այլ՝ էներգիա, նրբագեղություն, փայլող աչքեր: Իսկ դրանք գեղեցկության գլխավոր բնութագրիչներն են:
87-ամյա Դաֆնան երբեք չի դիմել պլաստիկ վիրահատությունների, նրա գեղեցկությունն ու երիտասարդությունը լավ գեների և սեփական մարմնի մասին հոգ տանելու արդյունք են: Դաֆնան չի ձգտում երիտասարդ երևալ, նա անգամ չի ներկում իր ձյունաճերմակ մազերը:

Դաֆնան չափազանց լավատես է: Նրա հետ աշխատող լուսանկարիչներն ու դիզայներները նշում են, որ նա միշտ լավ տրամադրություն ունի, նրա հետ հեշտ է աշխատելը, շփվելը: Նա կենսուրախ է ու կյանքով լի: «Մի կորցրեք մանկական հետաքրքրասիրությունն ու դրական տրամադրվածությունը կյանքի հանդեպ»,-սա Դաֆնայի կարգախոսն է:



Դաֆնան մոդել է աշխատում 20 տարեկանից: Նրա չափսերը կես դարից ավել նույնն են մնացել՝ 86-70-90., հասակը՝ 170 սմ:
