NEWS.am STYLE. Exclusive.Երջանիկ եմ, որ շրջապատված եմ ինձ սիրող մարդկանցով. VARDA
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հանրահայտ պարուհի, pole-dance-ի աշխարհի չեմպիոն, մեր կողմից շատ սիրված VARDA–ն նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։
Մեզ հայտնի է դարձել, որ պարուհին երեկոյան մտադիր է իր ծննդյան օրը նշել մտերիմ ընկերուհիների հետ: Մեզ հետ զրույցում, ինչպես միշտ եռանդուն VARDA–ն, պատմել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում այս տարիքում:

«Ես իմ տարիքում միայն առավելություններ եմ տեսնում: Բացառությամբ մի բանի՝ տորթի վրայի մոմերի քանակի: Ես հոգով երիտասարդ եմ: Ինձ այդպես էլ ընկալում են, դրա համար էլ առաջվա պես անձնագիր են պահանջում, երբ շամպայն եմ գնում: Ես երջանիկ եմ: Ինձ շրջապատում են անհավանական թվով մարդիկ, ովքեր սիրում են ու գնահատում են ինձ»,- նկատել է պարուհին՝ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում:
- See more at: http://style.news.am/arm/news/29476/newsam-style-exclusiveerjanik-em-or-shrjapatvats-em-indz-sirox-mardkancov-varda.html#sthash.Rngyv7tC.dpuf