Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահը ներկայացրել է պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահին

Economics

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 3-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի հարկային և մաքսային մարմինների ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին իր հրամանագրին, նոր կարգավիճակում ՊԵԿ-ի առջև դրված խնդիրներին:

 «Մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ներկա փուլում անհրաժեշտություն է առաջացել մեր գերակա ուղղություններով կատարել արագ քայլեր, և այդ ընթացքում ձեզ վրա մեծ բեռ ու պատասխանատվություն է դրվում: Բոլոր այն դրական արդյունքները, որ դուք, մենք բոլորս միասին ձեռք ենք բերել վերջին ութ տարիների ընթացքում, այն բարեփոխումները, որ իրականացվել են համատեղ ջանքերով, այժմ պետք է նոր թափ ստանան: Այստեղ նստածներից շատերը տեղյակ են, որ ես համակարգին ծանոթ եմ. հաճախ եմ եղել հարկային մարմիններում, իսկ մաքսայինը համեմատաբար ավելի մեծ ուշադրության էր արժանացել, և մոտիկից ծանոթ եմ այն աշխատանքին, որ դուք կատարել եք:

Կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարար դա զգում է: Դա լավ է, բայց բավարար չէ: Բավարար չէ, որովհետև մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Ձեր առջև դրված երկակի խնդիրը մնում է նույնը: Մի կողմից՝ պետական եկամուտների հավաքագրում այնքան, որքան նախատեսված է բյուջեով, մյուս կողմից` գործարար միջավայրի բարելավում, թափանցիկության ավելացում, արդարության ապահովում, ի վերջո, Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում և դրական հասարակական արձագանքի ապահովում:

Իհարկե, բարդ խնդիր է, որևէ մեկը չի ասում, որ հեշտ է, այլապես վաղուց լուծված կլիներ, բայց հնարավոր է լուծել: Հնարավոր է երկու պարզ պատճառով: Նախ՝ այստեղ նստած հնաբնակները եթե համեմատեն, օրինակ, Հայաստանի հարկային համակարգը, շատ հեռու չեմ ուզում գնալ, 10-15 տարի առաջվա հետ, միանշանակ կգան այն եզրակացության, որ սարերի, ձորերի տարբերություն կա: Եվ երկրորդ՝ այն պարզ պատճառով, որ եթե աշխարհի շատ երկրներում կարողացել են դա իրականացնել, մենք ինչո՞ւ չպետք է կարողանանք: Միանշանակ կարող ենք և այս ուղղությամբ մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք:

Ձեր աշխատանքի քանակական ցուցանիշը եղել և մնալու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը: Այստեղ էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք: Ես շատ ուրախ եմ, որ Կապանից կամ Գավառից կարելի է նստել համակարգչի մոտ և ծանոթանալ այն ձեռքբերումներին, որ դուք ունեք հարկային համակարգում: Այդ թափանցիկությունը պետք է ավելանա»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ ձեռքբերումների կողքին դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի Հայաստանն իր ցուցանիշներով չզիջի լավ տնտեսություն և վարչարարություն ունեցող երկրների ցուցանիշներին: Նա համակարգի աշխատակ իցների առջև դրվող կարևորագույն խնդիրներից մեկն էլ համարել է գործարարությամբ զբաղվողների նկատմամբ համահավասար մոտեցումը, և այդ առումով հասարակության մեջ ճիշտ ընկալումներ ձևավորելը:

Ներկայացնելով ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ նա համակարգին օտար մարդ չէ և լինելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, մոտիկից ծանոթ է համակարգում իրականացվող ծրագրերին, ամբողջ անցուդարձին:

«Վստահ եմ, որ ձեր օժանդակությամբ պարոն Հովսեփյանը կկարողանա կատարել իր առջև դրված այս մեծ պարտավորությունը: Բայց դուք պետք է օժանդակեք, սատարեք, պետք է ձեր աշխատանքին նոր թափ հաղորդեք: Ձեր աշխատանքը, առավել ևս արտաքին բացասական ազդակների հետ կապված մեր տնտեսության վիճակը, ինձ մղում է նրան, որպեսզի պետական եկամուտների կոմիտեի համակարգը դասեմ ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին: Պատահական չէ, որ այսօր ես եմ եկել ձեզ ներկայացնելու կոմիտեի նոր նախագահին: Սա նշանակում է, որ ես մշտապես պատրաստակամ եմ լինելու ինքս անձամբ մասնակցելու ծագած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին:

Ակնհայտ է, երբ ղեկավար է փոխվում, համակարգը լարվում է, շատերը մտավախություն են ունենում իրենց հետագա աշխատանքի հետ կապված: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մտահոգությունը, միգուցե, առանձին դեպքերում պետք է տեղ ունենա, բայց հիմնականում անտեղի է: Ես խնդրում եմ նույնը փոխանցեք ձեր ենթականերին: Կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են նշածս պայմաններով աշխատելու, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ջանք ու եռանդ ներդնելու համակարգում եղած դրականն ավելացնելու համար, հանգիստ կարող են շարունակել իրենց աշխատանքը:

Բայց նրանք, ովքեր համարում են, որ մենք հասել ենք մի այնպիսի աստիճանի, երբ զարգացումը, երբ կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարն այլևս անհրաժեշտություն չէ, ապա կարծում եմ, այդ մարդիկ չեն կարող առաջ տանել համակարգի զարգացումները: Իսկ մեզ անհրաժեշտ են էներգիայով, համակարգի և երկրի ապագայի նկատմամբ հավատով և լավատեսությամբ լի մարդիկ: Բոլորիդ և, իհարկե, պարոն Հովսեփյանին հաջողություն եմ մաղթում այս ծանր աշխատանքը կատարելու գործում»,-ասել է ՀՀ Նախագահը:

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր նկատմամբ ցուցաբերած նման մեծ վստահության, ինչպես նաև նախորդ տարիներին իր գործունեության ընթացքում աջակցության համար: «Անառարկելի է, որ պետական եկամուտների ապահովման խնդրի կայուն լուծման համար հարկավոր է հետևողական աշխատանք արդարության, օրինականության, քաղաքացիական գիտակցութան, ինչպես նաև տնտեսական միջավայրի հավասարության և գրավչության բարելավման ուղղությամբ:

Մեծարգո՛ Նախագահ, թույլ տվեք նաև այսօր հրապարակավ խոստանալ Ձեզ և մեր քաղաքացիներին, որ բոլորիս կողմից մեծ ջանքեր, եռանդ և նվիրվածություն կներդրվի ոլորտի հետագա զարգացման համար»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine