Կառավարությունում քննարկել են տնտեսության վրա առանձին հարկատեսակներում փոփոխությունների ազդեցությանը
EconomicsՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է կատարվել առանձին հարկատեսակներում փոփոխությունների առաջարկներին և տնտեսության տարբեր ճյուղերի վրա դրանց հնարավոր ազդեցությանը: Շահագրգիռ գերատեսչությունները քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները և ուսումնասիրությունների արդյունքները: