Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տրանսպորտի հետ կապված խնդիրները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են

Society

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցների և «Երևանի մետրոպոլիտեն», «Երևանտրանս», «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունների  ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել է 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը, մետրոպոլիտենի զարգացման ծրագրի ընթացքը, էլեկտրատրանսպորտի արդիականացման ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփելով ներկայացված հաշվետվությունը` քաղաքապետն իր դիտարկումներն է կատարել հասարակական տրանսպորտում առկա խնդիրների վերաբերյալ:

«Տրանսպորտի առկա վիճակը մեր քաղաքի լրջագույն հիմնախնդիրներից է, եթե չասենք ամենաառաջնային լուծում պահանջողը: Ու դա որևէ մեկի համար նորություն չէ: Սպասարկման այն որակն ու պայմանները, որ այսօր մատուցվում է մեր համաքաղաքացիներին, մեղմ ասած, անընդունելի են: Եվ ակնհայտ է, որ այդ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են մի շարք նպատակային քայլեր, ինչը և սպասում են մեզանից մեր քաղաքացիները. դա և՛ մարդկանց կյանքը վտանգող միկրոավտոբուսներից ազատվելն է, և՛ քաղաքային տրանսպորտի ավտոպարկի ամբողջական թարմացումն է: Սրան զուգահեռ անհրաժեշտ են նաև մ ի շարք քաղաքակիրթ լուծումներ, որոնց թվում հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների համար վճարման միասնական համակարգի ներդրումն է, ավտոբուսների ջի-փի-էս համակարգերով զինումն ու տրանսպորտի հստակ գործող չվացուցակների ապահովումն է:

Անհրաժեշտ անելիքների ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց ամենակարևորն այն է, որ ոլորտում առկա խնդիրների լուծման հարցում կարողանանք նախ և առաջ ստանալ մեր համաքաղաքացիների աջակցությունը: Ու ես համոզված եմ, եթե քաղաքացիները տեսնեն ու զգան, որ անգամ այս պայմաններում ոլորտի պատասխանատուները փորձում են անել հնարավորը, որ թեկուզ փոքր-ինչ թեթևացնեն նրանց տրանսպորտային հոգսերը, անպայման կարձագանքեն ու կկանգնեն մեր կողքին»,- ընդգծել է քաղաքապետը:

Ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու հետ կապված, քաղաքապետը նաև նկատել է, որ փոփոխություններն էլ պետք է կատարվեն հետզհետե, քանզի մեծ փոփոխությունները տագնապ են առաջացնում, ինչը լրացուցիչ դժգոհության կարող է բերել առանց այն էլ սոցիալական բեռ կրող քաղաքացիների շրջանում:

«Պետք է հեռատես լինել: Այսօրվանից պետք է սկսել բացատրական աշխատանքներ տանել մեր համաքաղաքացիների հետ և պարզաբանել, որ տրանսպորտի նման բարդ հիմնախնդիրը մեկ օրում չի լուծվում, և քաղաքային իշխանությունները կկարողանան գործել միայն այն պարագայում, եթե լինի այդ ճանապարհով անցնելու քաղաքացիական կամք ու որոշում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հեռահար ծրագրեր կազմելուց բացի, քաղաքապետը պատասխանատուներին հորդորել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել քաղաքային տրանսպորտի հետ կապված առօրյա խնդիրները, որոնք պակաս կարևոր չեն:

«Ի՞նչ է նշանակում հասարակությանը սպասարկող ավտոբուսում քաղաքացիներին նյարդայնացնող երաժշտություն: Ինչպե՞ս կարող է քաղաքացիներին փոխադրող վարորդը երթևեկության ընթացքում հեռախոսով խոսել կամ փնթի ու թափթփված տեսքով ներկայանալ քաղաքացիներին, երթևեկելիս ծխել: Եթե գծատերերի համար այս ամենն ընդունելի է, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության համար դա միանշանակ անընդունելի է: Բացատրական աշխատանքներ տարեք, անհրաժեշտության դեպքում նաև պատասխանատվության ենթարկեք բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չեն կարողանում ճիշ տ աշխատել քաղաքացիների հետ»,- ընդգծել է քաղաքապետն ու հանձնարարել շարունակել աշխատանքները նաև ոչ աշխատանքային և հանգստյան օրերին քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը ապահովելու ուղղությամբ:

«Տեսե՞լ եք ինչ է կատարվում վերջնականգառներում. միշտ կուտակումներ են, և սա այն դեպքում, երբ մարդիկ կանգառներում ժամերով տրանսպորտի են սպասում: Կա սահմանված միջակայք, բոլո՞րն են հետևում սահմանված կարգին՝ իհարկե ոչ: Իսկ քանի՞սն են պատժվել... լավագույն դեպքում մեկ-երկուսը: Հետևաբար, եղե՛ք հետևողական մեր բնակիչների կողմից բարձրացված ցանկացած խնդրի ուղղությամբ, որպեսզի այս ոլորտում ևս կարողանանք արձանագրել դրական տեղաշարժ»,- նշել է Երևանի քաղաքապետը:  

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025