Հունան Պողոսյանը ներկայացրել է Շիրակի և Արագածոտնի նորանշանակ ոստիկանապետերին
SocietyՈստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը մարտի 3-ին աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում է եղել: Ինչպես տեղեկանու ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Հունան Պողոսյանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանին, իսկ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում՝ վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին:
Ներկայացնելով ոստիկանության մարզային վարչությունների նորանշանակ պետերին՝ Հունան Պողոսյանը համակարգի բարեփոխումների համատեքստում կարեւորել է ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունը, աշխատանքային կարգապահության բարձր մակարդակի անհրաժեշտությունը և համոզմունք է հայտնել, որ վարչությունների և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերը կշարունակեն կատարել իրենց առջև դրված կարևորագույն խնդիրները:
Խորհրդակցությունների ավարտին Հունան Պողոսյանը վարչությունների պատասխանատուներին տվել է կոնկրետ ցուցումներ ու հա նձնարարականներ: