Իտալացի փորձագետը հայտնաբերել է Վան Գոգի միակ լուսանկարը չավահաս տարիքում
CultureԱրվեստի իտալացի փորձագետ Անտոնիո դե Ռոբերտիսը կարծում Է, որ հայտնաբերել Է հռչակավոր նկարիչ Վինսենթ Վան Գոգի միակ լուսանկարը չափահաս տարքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է The Independent թերթը:
Խոսքը վերաբերում Է այն լուսանկարին, որն արվել Է XIX դարի վերջին Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում: Նկարում կարելի Է տեսնել 34 տղամարդկանց, այդ թվում՝ նկարիչներ Պոլ Գոգենին եւ Ժան Էդուար Վյույարին: Կենտրոնում գտնվում Է մեկը՝ սպիտակ վերնաշապիկով եւ բաճկոնակով, որն Էլ, դե Ռոբերտիսի կարծիքով՝ Վան Գոգն Է:
Հայտնի արվեստաբանը պնդում Է, որ հիշյալ տղամարդը ջրի երկու կաթիլի պես նման Է իր իսկ նկարչի ինքնանկարներին: Բացի դրանից, եւս մեկ անուղղակի ապացույց Է այն, որ ենթադրյալ Վան Գոգի կողքին կանգնած Է նրա ընկերն ու հեռավոր ազգականը՝ Անդրիս Բոնգերը:
Վինսենթ Վան Գոգը (1853 – 1890) աշխարհում ամենահայտնի նկարիչներց մեկն Է: Իր ոչ երկար ստեղծագործական կյանքի ընթացքում նա ստեղծել Է արվեստի ավելի քան 2 հազար գործ, ներառյալ 930 նկար, 1,1 հազար գծանկար եւ Էսքիզ: Նրա աշխատանքներն ամենաթանկ եւ ցանկալի լոտերն են գրեթե ցանկացած աճուրդում, սակայն նկարչի կյանքի օրոք նրա նկարներից ոչ մեկը չի վաճառվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: