Ինչպես պետք է սխտորը ճիշտ օգտագործել
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Տոմատի սոուս պատրաստելիս, հավանաբար, սխտորը կտրատում եք և այն անմիջապես լցնում տաք յուղի մեջ։ Այսպես պետք չէ անել։ Սխտորը կտրելուց հետո միանգամից տաք յուղի մեջ լցնելու դեպքում օրգանիզմ ալլիցին չի մտնում։ Ալլիցինը սխտորի մեջ առկա ամենաառողջարար բաղադրիչն է։
Էնզիմները, որոնք արտադրում են ալլիցինը, ակտիվացած չեն, քանի դեռ սխտորը մաքրված չէ, և այն շատ արագ անգամ ամբողջությամբ վերանում է, երբ հայտնվում է տաք յուղի մեջ։
Եթե ցանկանում եք, որպեսզի օրգանիզմը ստանա սխտորի առողջարար հատկությունները, ապա պետք է սխտորը կտրատել, թողնել 10 րոպե, ապա նոր այն լցնել յուղի մեջ։ Ավելի նախընտրելի է սխտորը ճզմել, քան կտրատել։