Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԱՏՀ-ն համակարգային երկխոսություն է զարգացնում օտարերկրյա բիզնեսի հետ. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 3-ին հանդիպում Է ունեցել Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի (ՌԱԳԽ) նախագահ Դենիել Ռասելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՀ-ի եւ ՌԱԳԽ-ի համագործակցության հեռանկարները:

Տիգրան Սարգսյանը նշել Է հանձնաժողովի շահագրգռությունը բիզնես-ասոցացիաների, այդ թվում՝ Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի հետ համակարգային երկխոսության զարգացման հարցում: ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահի խոսքով՝ հանձնաժողովը պատրաստ Է գործակցել օտարերկրյա գործընկերների հետ:

«Եվրասիական ինտեգրացումը թույլ Է տալիս ընդլայնել ներքին շուկան՝ այն ավելի թափանցիկ ու հասկանալի դարձնելով ձեռնարկատերերի ու ներդրողների համար: Համաշխարհային տնտեսության աճի դանդաղման ֆոնին դրա զարգացումը կարող Է դառնալ մասնակից երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացման եւ աճի գլխավոր աղբյուրը»,-հայտարարել Է Տիգրան Սարգսյանը:

Ինչպես նշել Է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը, հանձնաժողովի գործունեությունը հետապնդում Է բացառապես տնտեսական նպատակներ եւ նպատակամղված Է կարգավորիչ համակարգերի կատարելագործմանը, վարչական խոչընդոտների նվազեցմանը՝ Եվրասիական տնեսական միության երկրների տնտեսությունների առավել արդյունավետ զարգացման համար: Իր հերթին, ԵԱՏՄ-ն բիզնես-օրակարգի միտված նախագիծ Է:

«ԵԱՏՀ-ն ազգային բիզնես-հանրակցությունների հետ համակարգային երկխոսություն Է վարում բոլոր կարեւոր հարցերի շուրջ, քանի որ հենց բիզնեսն Է եվրասիական տնտեսական ինտեգրման շահառուն»,-նշել Է Տիգրան Սարգսյանը: Հանձնաժողովն ապահովում Է որոշումների ընդունման թափանցիկությունը: Ուստի բոլոր կարգավորիչ փաստաթղթերը, որոնք ընդունում Է ԵԱՏՀ-ն, քննարկվում են բիզնեսի մակարդակով: «Հենց մշտական բաց երկխոսության ռեժիմն Է այն միջավայրը, որը մեզ թույլ Է տալիս միասին առաջ շարժվել եվրասիական տնտեսական նախագծի իրագործման ճանապարհին»,-հայտարարեÕ ¬ Է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը:

Դրա հետ մեկտեղ հիմնական գործընկերների եւ նոր զարգացող շուկաների հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը պետք Է ազդակ դառնա արտաքին կոնտուրում Եվրասիական տնտեսական միության դերի բարձրացման համար: «ԵԱՏՄ-ն ունի բոլոր նախադրյալները, որպեսզի դառնա համաշխարհային տնտեսական ճարտարապետության հանգուցային բաղադրիչներից մեկը»,-նշել Է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին ՌԱԳԽ-ի նախագահ Դենիել Ռասելն ասել Է, որ ԵԱՏՄ-ն ժամանակակից, բիզնեսի համար գրավիչ միջազգային նախագիծ Է, այդ թվում՝ միությունում չորս «ազատությունների»՝ ապրանքների. ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքի իրականացման շնորհիվ: ՌԱԳԽ-ի ղեկավարի կարծիքով՝ Միությունը զգալի հնարավորություններ Է ընձեռում բիզնեսի զարգացման համար, իսկ ԵԱՏՄ-ի ընդլայնումը վկայում Է միջազգային ընկերությունների համար նրա գրավչության մասին:

Ռասելն ընդգծել Է, որ իր ներկայացրած կազմակերպությունը պատրաստ Է երկխոսություն վարել ԵԱՏՀ-ի հետ: Նա հիշեցրել Է, որ ՌԱԳԽ-ի հետ հանձնաժողովի համագործակցությունը հաջողությամբ  զարգանում Է մի քանի տարի: Նրա խոսքով, չնայած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի ընդլայնմանը, ամերիկյան եւ եվրոպական ընկերությունները շարունակում են արդյունավետորեն աշխատել ԵԱՏՄ-ի երկրների շուկայում: ՌԱԳԽ-ի ղեկավարը հույս Է հայտնել, որ բիզնես- երկխոսությանը կհետեւի ԱՄՆ-ի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ հարաբերությունների ջերմացումը:

ՌԱԳԽ-ի նախագահը նշել Է ԵԱՏՄ-ի ռազմավարական դիրքը եվրասիական մայրցամաքի կենտրոնում՝ խոշորագույն ինտեգրացիոն նախագծերի՝ Անդրատլանտյան առեւտրական ու ներդրումային գործընկերության եւ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության միջեւ: Այդ կապակցությամբ նա կարծիք Է հայտնել, որ համագործակցությունը, մասնավորապես, տեխնիկական ստանդարտների ներդաշնակեցման ոլորտում, կարող Է հիմք դառնալ Միության եւ ստեղծվող գլոբալ գործընկերությունների միջեւ երկխոսության հաստատման համար:

Ռասելի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները գործընկերային հարաբերություններ են հաստատել ԵԱՏՄ-ի երկրների ազգային բիզնես-հանրակցությունների հետ: Մասնավորապես, նա պատմել Է Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության եւ «Գործարար Ռուսաստանի» հետ Գործարար խորհրդի փոխգործակցության մասին:

Հանդիպման մասնակիցները նշել են ոչ միայն խոշոր, այլեւ միջին ու փոքր բիզնեսի մակարդակով համագործակցելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործարար շփումները եւ, որպես համագործակցության գործնական ոլորտներից մեկը, նշել են երկխոսությունը տեխնիկական կարգավորման շուրջ:

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead