«Որոգայթի Տիկո». «Լավ տղերքը» քիչ են մնացել, ովքեր էդ տրադիցիոն հանցաշխարհի մարդկայինը գնահատում են փողից առավել». Aravot.am
LifestyleAravot.am-ը գրում է.
Դերասան, երգիչ, ուժային եռամարտի չեմպիոն, նախկինում երկու անգամ ազատազրկված Արտավազդ՝ Արտյոմ Առաքելյանին հանդիպել եմ 2011 թվականին, երբ լուսաբանում էի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ բողոքի քննությունը: Ա. Առաքելյանի նկատմամբ Համաներում կիրառվեց եւ նա ազատվեց դատարանի դահլիճից:
-Ի՞նչ գործով էիր ազատազրկվել: Ինչպե՞ս հայտնվեցիր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
-Ձերբակալվեցի Սոչի քաղաքում: Իմ նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ խարդախության, փաստաթղթերի կեղծման գործով: Բանկից մի բան էի վերցրել, սխալ ձեւակերպումներ արել, ինչը դարձրին «հայոց հարց»: Կային մարդիկ, որոնք շահագրգռված էին, որպեսզի ինձ ձերբակալեին: Ձերբակալվելուց հետո վեց ամիս մնացի Արմավիրի, Ռոստովի բերդերում, հետո բերեցին Հայաստան: «Նուբարաշեն» քրեակատարողականում մնացի մոտ երկու տարի: Դատարանի դահլիճից ազատվեցի Համաներմամբ: Ռուսաստանում ինձ ասացին, որ այդ հանցանքի համար, որը տուգանք է ենթադրում, չեն դատում, չեն կալանավորում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: