Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում. Իշխան Զաքարյանը` առողջապահության ոլորտի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության արդյունքները: ՎՊ ներկայացուցիչ Վարդան Գևորգյանը ներկայացրեց ոլորտում արված ուսումնասիրությունների արդյունքները: Անդրադառնալով ներկայացված ոլորտներում արված ուսումնասիրություններին՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում: «Բազմաթիվ փաստեր կան ներկայացված»,- ասաց Իշխան Զաքարյանը և անդրադարձավ անվճար բուժօգնություն ստացող խմբերին: «Նման 21 խմբեր կան, բայց մենք տեսանք, որ իրականում նրանց թիվը 24 է: Այդ խմբերի համար պետությունը կազմակերպում է ձրի բուժօգնություն: Մենք շատ հստակ դրել ենք խնդիրը, որ այդ ծառայությունից պետք է օգտվեն 36 և ավել միավոր ունեցողները: Վեց բժշկական հաստատություններում կատարել ենք ուսումնասիրություն, և բազմաթիվ խախտման դեպքեր են հայտնաբերվել՝ մոտ 72 դեպք, ընդհանուր գումարը՝ 25 մլն դրամի սահմաններում: Ընդհանուր ծառայությունը 330 մլն է, մենք ստուգել ենք 164 միլիոնը»,- ասաց ՎՊ նախագահը: Նշենք, որ միավորների վերաբերյալ տեղեկանքները շատ դեպքերում չեն համապատասխանել իրականությանը: Արձանագրվել են դեպքեր, երբ բժշկական հաստատություն ներկայացված տեղեկանքն անապահովության միավոր ունենալու մասին բարձր են եղել, սակայն պատկերը եղել է հակառակը: «Մենք բժշկական հիմնարկներին շատ չենք մեղադրել, քաղաքացին ներկայանում է և ցույց է տալիս տեղեկանք, որն էլ կեղծվում է տարբեր տեղեր: Բայց քանի որ այդ միասնական համակարգը չի աշխատում, բժշկական կենտրոնի ղեկավարը չի կարող ստուգել այդ տվյալների իսկությունը: Բայց միաժամանակ ասում ենք, որ անկատար համակարգ կա, որ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ արձանագրված փաստերն իրականությունն են, և պետք է գտնել դրանց լուծումները: Երկրորդը «Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրն էր: «Այս բնագավառում մենք վերահսկողություն արել ենք 7 կամ 10 օր, որովհետև հենց ընթացքում ծանրակշիռ փաստեր ի հայտ եկան: Հիվանդն ընդամենը 7 օր է մնացել, բայց ձևակերպվել է 61 օր, ոչ մի օր չի մնացել, 33 օր է ձևակերպված: Ակնհայտ երևում է, որ քաղաքացին չի օգտվել այդ ծառայություններից, բայց դրա դիմաց պետական բյուջեից գումարները դուրս են եկել և գնացել են համապատասխան բժշկական հաստատություն՝ իր բոլոր հետևանքներով»,- ասաց ՎՊ նախագահը: Երրորդ ծրագիրը, որին անդրադարձավ Իշխան Զաքարյանը «Հեմոդիալիզի անցկացման ծառայությունների» ծրագիրն էր: «Այստեղ որոշակի խնդիրներ կան հատկապես ֆիլտրերի ձեռքբերման հետ. մեկ անգամ, երեք, չորս օգտագործեն և այլն: ՎՊ-ն հիմք է ընդունել տվյալ պահին նախարարի հրամանը, որը հստակ ասում է, որ պետք է դրանք օգտագործվեին մեկ անգամ, մասնագիտական դաշտ չենք ուզում մտնել, մենք այս վերլուծությունները, որոնք արել ենք, հիմք ենք ընդունել միայն այդ պահին գործող հրամանը»,- նշեց նա: Իշխան Զաքարյանի գնահատմամբ՝ հաջորդ չափազանց կարևոր խնդիրը դեղերի շրջանառությունն է: «Այս ոլորտը 2014 և 2015 թվականներին ևս կլինի ՎՊ-ի ուսումնասիրության դաշտում: Այստեղ մենք երկու խնդիր ենք դնում. առաջին՝ արդյոք իրատեսակա՞ն են ձեռք բերված դեղերի գները, և երկրորդը՝ արդյոք այդ դեղերը համապատասխանո՞ւմ են այն որակին, ինչ որ մենք ակնկալում ենք: Այսօր գաղտնիք չէ, որ ՀՀ-ում քաղաքացիները դժգոհում են դեղերի որակից»,- ասաց ՎՊ նախագահը:
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards