Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի մկունենա Ղ.Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը
CultureՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Ղ. Սարյանի անվան լարային քառյակը պլանավորում է համերգներ ունենալ մարզերում:
Այս մասին տեղեկացրեց քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը:
«Մարտի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի Ղ. Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը: Մոտավորապես 1,5 տարի առաջ ենք կազմավորվել որպես լարային քառյակ, որի անդամներն են Անի Ադիկյանը (երկրորդ ջութակ), Ելենա Հայրապետյանը (ալտ), Էլյա Բալասանյան (թավջութակ) և ես»,-նշեց նա:
Էրիկ Մանուկյանի խոսքով` քառյակը Ղազարոս Սարյանի անվամբ կոչվել է վերջերս, սակայն նախքան այդ հասցրել է համերգներ ունենալ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվելիք շնորհանդեսին երաժիշտները կներկայացնեն քառյակը, կկատարենք Սարյանի, Միրզոյանի գործերից:
«Շատ հեշտ է միասին ելույթ ունենալ, երկար ժամանակ աշխատում ենք Երիտասարդական նվագախմբում, բոլորիս մտածելակերպը նույնն է: Մեզ դա շատ է օգնում»,-ընդգծեց Էրիկ Մանուկյանը: Նա շեշտեց, որ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում քառյակը փետրվարի 20-ին համերգ է ունեցել Ստեփանակերտում:
«Բոլոր մարզերում պետք է ելույթներ ունենանք: Ժամանակացույց դեռ չկա, բայց պետք է ամեն ամիս համերգ լինի: Ծրագրերը շատ են, բայց դեռ կենտրոնանում ենք քառյակի շնորհանդեսի վրա: Մեծ պատիվ է կրել նման կոմպոզիտորի անունը, մենք պատասխանատվությամբ ենք վերաբերում մեր ելույթներին»,- շեշտեց Էրիկ Մանուկյանը: