ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար ՝ անվաշղթաների կիրառման դեպքում: