Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում դրամային զանգվածը աճում է, սակայն…

Economics

2015 թ.-ի ընթացքում փողի ագրեգատները՝ փողի բազան, շրջանառությունում կանխիկ դրամը, դրամային զանգվածը և փողի զանգվածը դրսևորել են հետևյալ վարքագիծ՝ հունվարից մինչև նոյեմբեր դանդաղորեն աճել են, իսկ դեկտեմբերին ունեցել են շատ կտրուկ աճ, ապա 2016 թ.-ի հունվարին, նորից կտրուկ նվազել են, որոշ դեպքերում, հասնելով նույնիսկ նախորդ տարվա հունվարի մակարդակին, ինչպես օրինակ շրջանառությունում կանխիկ դրամը: Նշենք, որ փողի ագրեգատները, դեկտեմբերին սովորաբար աճում են, պայմանավորված տնտեսության ակտիվության աճով, իսկ հաջորդող հունվարին կտրուկ կրճատվում են, պայմանավորված տնտեսության հետ ամանօրյա պասիվությամբ:

Այսպես, 2015 թ.-ի ընթացքում փողի բազան աճ է գրանցել, դեկտեմբերին կազմելով՝ 921,3 մլրդ դրամ, նույն տարվա հունվարի 833,3 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 88 մլրդ դրամ, կամ 10,5 տոկոս: Սակայն դրա զգալի մասը եղել է դեկտեմբեր ամսին, որը նոյեմբերի համեմատ աճել է 77,2 մլրդ դրամ: Աճին նպաստել են միաժամանակ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը, ինչպես նաև առևտրային բանկերի թղթակցային հաշիվները դրամով և արտարժույթով: Իսկ հաջորդող հունվարին փողի բազան կտրուկ նվազել է:

Ինչ վերաբերվում է շրջանառությունում կանխիկ դրամի և դրամային զանգվածի ցուցանիշներին, ապա պատկերը նույն է: 2015 թ.-ի դեկտեմբերին շրջանառությունում կանխիկ դրամը կազմել է 345,5 մլրդ. դրամ, այդ տարվա հունվարի 306,3 մլրդ դրամի փոխարեն, իսկ 2016 թ.-ի հունվարին, կանխիկ դրամը նորից կազմել է 306,6 մլրդ. դրամ:

Դրամային լայն զանգվածը հունվարին, նախորդ հունվարի համեմատ ավելի մեծ աճ է գրանցել՝ 2016 թ.-ի հունվարին M2-ը կազմել է 813,4 մլրդ. դրամ, 2015 թ.-ի հունվարի 760,6 մլրդ դրամի համեմատ: Սակայն, կրկին 2015 թ.-ի դեկտեմբերի 860,4 մլրդ դրամի համեմատ նվազել է: Այստեղ, սակայն աճը հիմնականում տեղի է ունեցել, ցպահանջ և ժամկետային ավանդների աճի հաշվին, որոնք ճիշտ է, դեկտմբերին թեև աճել են, սակայն հունվարին քիչ են նվազել, ի տարբերություն շրջանառությունում կանխիկ դրամի ծավալների համեմատ: Դրամային նեղ զանգվածը (M1) և փողի զանգվածը (M2X)-ը նույնպես նման դինամիկա են ցույց տալիս:

Այսինքն, շատ դանդաղ է աճում շրջանառությունում կանխիկ դրամի ծավալները, իսկ ավանդների ծավալները, հատկապես արտարժութային և ժամկետային ավանդները շարունակական և ավելի մեծ տեմպերով են աճ գրանցում: Իր հերթին, դրամային զանգվածի և փողի զանգվածի ոչ բավարար աճերը իրենց հերթին, հիմնականում տեղի են ունեցել դրանց հաշվին, այլ ոչ թե շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի աճի հաշվին: Դրամային զանգվածում և փողի զանգվածում շրջանառության մեջ կանխիկ դրամի տեսակար կշիռը հետևողականորեն նվազում է: Իհարկե, սա պայմանավորված է նաև էլեկտրոնային փողի կիրառման ծավալների աճով, որը ազդում է կանխիկ փողի ծավալների վրա, սակայն դա ամենաէական գործոն չէ և մի բան ակնհայտ է, որ տնտեսության մեջ ավելի մեծ պահանջարկ կա կանխիկ փողի նկատմամբ:

Ըստ էության, ցածր է դրամային զանգված/ՀՆԱ հարաբերակցությունը, իսկ դրամային զանգվածի նվազումը բերում է ՀՆԱ-ի անկմանը: ՀՆԱ-ն կախված է համախառն պահանջարկից, սա էլ կախված է դրամային զանգվածից: Այս ամենը, ցույց է տալիս, որ Հայաստանում դրամային զանգվածը և հատկապես շրջանառությունում կանխիկ դրամը գտնվում են սեղմված վիճակում, իսկ դա պայմանավորված է իր հերթին գնաճը զսպելու հիմնավորմամբ: Սա ինչ որ առումով, տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների արտացոլանք է, որը խոսում է տնտեսության ծավալների փոքրացման մասին: Սակայն, տնտեսական ակտիվության դանդաղումը, նաև իր հերթին արդյունք է դրամային զանգվածի սեղմանը, եթե իհարկե հաշվի առնենք նաև գնաճի ազդեցությունը:

Տնտեսության ակտիվացման միջոցառումները պետք է բերեն իրական դրամային զանգվածի աճին: Այսինքն, խնդիրը ոչ այնքան փող տպելու մեջ է, որքան վերաֆինանսավորման տոկոսադրույքների և պահուստային նորմերի իջեցման և հատկապես, դրամը տնտեսությունից դուրս չհանելու մեջ է: Որպիսի տնտեսական աճ ապահովենք և խթանենք տնտեսության զարգացումը, պետք է տնտեսության մեջ ավելի մեծ ծավալով ավելացնել իրական դրամային զանգվածը:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M