Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացումը պլանային է
SocietyԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում թերապիայի սովորական կուրս է անցնում:
Ինչպես տեղեկացնում է rg.ru-ն, այդ մասին հայտնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալիա Կորնեևան:
«Նրա վիճակը լավ է: Սա պլանային հոսպիտալացում է: Կաթվածից հետո տարեկան երկու անգամ պետք է բուզննության ենթարկվի»,-նշել է նա:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ջիգարխանյանը հիվանդանոցում է գտնվելու երեք օր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթվածով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում է: