ՃՏՊ Պուշկին-Փարպեցի խաչմերուկում. տուժածին տեղափոխել են ԲԿ
SocietyՄարտի 5-ին` ժամը 18.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի 03 AM 333 պետհամարանիշի (վարորդ՝ Տ. Հ.), «Օպել Աստրա» մակնիշի 35 ՏL 447 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Մ.) և «Օպել Աստրա» մակնիշի 358 OZ 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.-ը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: