Ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում 2016թ-ի հունվարին աշխատանք է փնտրել 89 հազ. 405 մարդ, տեղավորվել է՝ 548 մարդ
Society2016թ-ի հունվար ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 89 հազ. 405 մարդ, որոնցից գործազուրկների թիվը՝ 77 հազ. 528-ն է: Եթե համեմատենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշները, կտեսնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է թե՛ աշխատանք փնտրողների, թե՛ նրանց շարքում ընդգրկված գործազուրկների թիվը՝ համապատասխանաբար 21.7 %-ով և 16.1 %-ով:
Նշենք, որ աշխատանք փնտրողների կեսից ավելին՝ 60 հազ. 35-ը, կանայք են, իսկ 29 հազ. 370 -ը՝ տղամարդիկ: Գործազուրկ կանանց թիվը ևս մեծամասնություն է կազմում և գերազանցում է գործազուրկ տղամարդկանց թվին՝ 53 հազ. 358 կին և 24 հազ. 170 տղամարդ:
2016թ-ի հունվարին ՀՀ-ում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 37 հազ. 104 մարդ: ՀՀ-ում մեկ թափուր աշխատատեղի հաշվով աշխատանք է փնտրում 59 մարդ:
Աշխատանք փնտրողների 20%-ը կազմում են 16-ից 29 տարեկանները, իսկ 30 և բարձր տարիքի անձիք մյուս 80%-ը:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ 2016թ-ի հունվարին աշխատանքի է տեղավորվել 548 մարդ, որոնցից 350 կին, իսկ 198 տղամարդ: