Կինը` երջանկության հրավեր է. մեծերի ինքնատիպ մտքերը` կանանց մասին
Lifestyleshabat.am-ը գրում է.
Տղամարդիկ` հատկապես արվեստի ասպարեզի տաղանդաշատ ներկայացուցիչները, մշտապես հիացել ու շարունակում են իրենց հիացմունքն արտահայտել իգական սեռի գեղեցիկ, ինքնատիպ ու առեղծվածային հատկություններով օժտված ներկայացուցիչների նկատմամբ:
Թեև նրանցից ամեն մեկը կնոջը գովերգելու համար տարբեր մեթոդներ է ընտրել, այնուհանդերձ` նրանք բոլորը համոզված էին, որ առանց կանանց չէր լինի կյանքը, իսկ առանց նրանց հմայքի ու գեղեցկության չէին ծնվի հրաշալի բանաստեղծություններ, կտավներ, երաժշտական ստեղծագործություններ:
Մարտի 8-ին նախաշեմին AdMe.Ru-ն գեղեցիկ ծաղկաքաղով ներկայացրել է մեծերի` կանանց վերաբերյալ հնչեցրած լավագույն մտքերը.
1. «Կինը նույնպիսի բնական տարերք է, ինչպես որ քամին, կայծակը, հոսանքը»: (Հագինսոն Թորի)
2. «Մարդ լինելը դժվար է, կին լինելը` առավել ևս»: (Մարտի Լարնի)
3. «Կանանց մասին միշտ էլ նոր ասելիք կգտնվի, քանի դեռ նրանցից գոնե մեկը բնակվում է այս Երկրի երեսին»: (Ստանիսլավ Բուֆլե)
4. «Կին լինելը բարդ է նաև նրա համար, որ պետք է գործ ունենաս տղամարդկանց հետ»: (Ջոզեֆ Կոնդրադ)
5. «Եթե կանայք գոյություն չունենային, աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին»: (Արիստոտել Օնասիս)
6. «Տղամարդկանց բոլոր խոհերը միասին վերցրած` չարժեն կնոջ գեթ մի հույզը»: (Վոլտեր)
7. «Կնոջ մոտ ամեն ինչը սիրտ է` նույնիսկ գլուխը»: (Ժան Պոլ Ռիխտեր)
8. «Կինը թեյի թուրմի պես բան է. մինչև չեռա` չես իմանա նրա թնդության աստիճանը»: (Նիկոլայ Ռիգան)
9. «Կանայք երբեք այդքան ուժեղ չեն լինում, երբ ի ցույց են դնում իրենց թուլությունը»: (Իվան Բունին)
10. «Կանայք ստեղծված են սիրվելու, այլ ոչ թե` հասկացվելու համար»: (Օսկար Ուայլդ)
11. «Չէի ասի, որ կանայք զուրկ են բնավորությունից, ուղղակի նրանք ամեն օր նոր բնավորություն ունեն»: (Հենրիխ Հայնե)
12. «Միայն կինն է ի զորու ժամանակավորապես կանգնեցնել ժամանակը»: (Յոզեֆ Բուլատովիչ)
13. «Պատմությունը ստեղծում են կանայք, սակայն պատմությունը հիշում է լոկ տղամարդկանց անունները»: (Հենրիխ Հայնե)
14. «Տղամարդու պաանոցին փաթաթված բարի կնոջ ձեռքերը` բախտի կողմից տղամարդուն նետված փրկօղակ են»: (Ջերոմ Սելինջեր)
15. «Կինը սուրբ է, սիրելի կինը` կրկնակի սուրբ»: (Ալեքսանդր Դյումա)
16. «Նա, ով սիրահարված կին չի տեսել, չի կարող ասել, թե ինչ ասել է «կինը»: (Թեոֆիլ Գոթյե)
17. «Եթե կինը չի հանձնվում, նա հաղթում է, իսկ հանձնվելու դեպքում` իր օրենքներն է թելադրում հաղթողին»: (Կարել Չապեկ)
18. «Կնոջ մեջ մի գաղտնիք կա, մի կենարար առեղծված, որն աղբյուր է հանդիսանում բոլոր ուրախությունների ու հոգսերի համար»: (Առնե Հարբորգ)
19. «Կինն է տղամարդուն դուրս բերել դրախտից, և միայն նա կարող է տղամարդուն այնտեղ հետ տանել»: (Էլբերտ Հաբարդ)