Ինչպե՞ս ավելի բորբոքել սերը ձեր տղամարդու մեջ
Lifestyleshabat.am-ը գրում է.
Գրեք նրան ռոմանտիկ հաղորդագրություն Էկեկտրոնային նամակով, փոքրիկ գրությամբ կամ շրթներկով` հայելու վրա: Դա կարող է լինել ընդամենը երեք բառ, սակայն բուն փաստը ցնցող ազդեցություն կթողնի: Պահեք ձեր եսը Մի՛ մոռացեք, որ նա ձեզ սիրել է հենց այդպիսին. երբեմն` քնկոտ, կենսուրախ կամ լուրջ ու կենտրոնացած, զգույշ կամ արկածների հակված: Կարիք չկա փոխվելու` նմանակելով ինչ-որ հնարովի կատարյալ կերպարների. չէ՞ որ նրան դուք եք պետք, ոչ թե նրանք: Մանրուքների համար մի զայրացիր նրա վրա Դե0 ,իհարկե, նա կատարյալ չէ: Սակայն կատարելություններ չեն էլ լինում: Նա էլ կարող է լինել ամենատարբեր. երբեմն զայրացնում է ձեզ, երբեմն էլ ստիպում է ձեզ գլուխը կորցնել երջանկությունից: Սակայն նա ձերն է` հոգով ու մարմնով: Եվ բոլոր այդ թերությունները նույպես ձեր իշխանության ներքո են: Լողացեք հոսանքի ուղղությամբ Երբեմն կարելի է ինչ-որ բանի հետ համաձայնել միայն այն բանի համար, որ նրան հաճույք պատճառեք: Դա ձեզ համար կարող է և մեծ արժեք չունենալ, իսկ նրան կդարձնի աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ուրեմն` ինչու՞ սիրելիին ժամանակ առ ժամանակ չուրախացնել: Խնամված եղեք Ձեր մազերը պետք է լինեն մաքուր, մատները` հարդարված, էպիլյացիան` արված: Մի՛ թուլացրեք ձեզ. այդ ոչ մեծ ջանքերը կպահպանեն կրակը նրա զգացմունքների մեջ: Մի՛ կոծկեք ձեր թերությունները Դրանք հատուկ ընդգծելու կարիք նույնպես չկա, իհարկե: Սակայն նա ձեզ շատ ավելի կսիրի, եթե տեսնի, որ դուք այդքան էլ ձյունե թագուհի կամ երկաթյա լեդի չեք, այլ զգայուն և խոցելի մի էակ եք, որին պետք է պաշտպանել ու որի մասին հոգ տանել: