Երկու ամիս առաջ բոտուլիզմով հոսպիտալացված 50-ամա տղամարդուն վիրահատել են
SocietyNEWS.am-ը գրում է.
Հունվարի 3-ին Հրազդան ԲԿ-ից բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ 50-ամյա Մանուչար Խաչատրյանի մոտ բոտուլիզմի հետեւանքով մի շարք բարդութուններ են առաջացել, նրան վիրահատել են: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից՝ նշելով, որ հիվանդի վիճակը այս պահին բավարար է:
Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել էին, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը: