Բրիտանացի գիտնականները խոստանում են՝ շուտով քաղցկեղը հաղթահարել մեկ սրսկումով
SocietyBBC-ն տեղեկացնում է, որ բրիտանացի գիտնականները խոստանում են առաջիկայում մարդու դիմադրողական համակարգին ստիպել ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղի ուռուցքների դեմ:
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնում են, որ այժմ գտել են քաղցկեղի կառուցվածքում «թույլ» հատվածների հայտնաբերման համապատասխան մեխանիզմը:
Դա ենթադրում է անհատական մոտեցում դեպքերից յուրաքանչյուրի պարագայում: Տեսկանորեն դա կարող է շատ թանկ արժենալ, բայց արդեն ոչ թե քիմիաթերապիայի տեսքով, այլ ընդամենը մեկ սրսկոցով իրականացվող բուժման՝ հիվանդի ուռուցքից դուրս բերված պրոտեինների հիման վրա պատրաստված պատվաստանյութով: Այդ պատվաստանյութը դիմադրողական համակարգը կգործարկի՝ չարորակ ուռուցքի դեմ պայքարում:
Գիտնականները հայտնել են, որ սա վերջին տարիներին գրանցված ամենախոշոր առաջընթացն է այս ոլորտում և կարող է լրիվ փոփոխել քիմիաթերապիան և ճառագայթաբուժությունը: