Google-ը 1 մլն դոլար կտրամադրի Զիկա վիրուսի դեմ պայքարի համար
SocietyGoogle ամերիկյան ընկերությունը $1 մլն կնվիրաբերի Զիկայի վարակի դեմ պայքարին:
«Գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան գրառում է հայտնվել կազմակերպության պաշտոնական բլոգում: Նշված գումարը մասնավորապես կհղվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ՄԱԿ-ի Մանկական ֆոնդին և այլ կազմակերպությունների: Նպատակը Զիկայի դեմ պատվաստանյութի ստեղծման խթանումն է:
Ընկերության մասնագետները կներգրավվեն նաև տեղեկատվական-վերլուծական հարթակի ստեղծմանը, որը կօգտագործվի վարակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվության պահպանման համար: