Բժիշկներն Արմեն Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության
SocietyՃանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանի վիճակը, որը հիվանդանոց Է տեղափոխվել մարտի 5-ին, գնահատվում Է միջին ծանրության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատու ծառայությունում:
Մարտի 6-ին Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնում հայտնել են, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր պալատ:
«Նրան տեղափոխել են պալատ… Վիճակը միջին ծանրության Է»,-նշել են տեղեկատուում: