Ռոնալդուի ֆանատը սպանել է Մեսիի երկրպագուին
SocietyՄումբայի արվարձան Նալասոպարում իր ընկերոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է 24-ամյա նիգերիացի: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը` վկայակոչելով Daily Mirror-ը, սպանության պատճառ է դարձել վիճաբանությունը` ով է լավագույնը` «Ռեալ»-ից Կրիշտիանու Ռոնալդուն, թե «Բարսելոնա»-ից Լիոնել Մեսին:
Ընկերները տոնում էին Մեսիի երկրպագուի 34-ամյակը: Մեկ պահ վիճաբանություն է բռնկվել երկու հարձակվողների թեմայով, ինչը վերաճել է ծեծկռտուքի: Հոբելյարն ընկերոջ ուղղությամբ բաժակ է նետել, սակայն այն չի դիպչել նրան: Ռոնալդուի ֆանատը վերցրել է բաժակի ջարդված ապակին և հարձակվել ընկերջ վրա, որից հետո փախել է դեպքի վայրից, թողնելով, որպեսզի ընկերը մահանա բնակարանի հատակին: