Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի ընտանեկան նոր լուսանկարները
LifestyleՀայկական էստրադայի երկու ներկայացուցիչներ Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն իրենց Instagram-յան էջերը թարմացրել են ընտանեկան նոր լուսանկարներով։ Աստղային զույգը երեկ հաճելի ժամանակ է անցկացրել իրենց որդու՝ Արմանի հետ։

«Ընտանիք»,- այսպես է մակագրել լուսանկարը Անահիտը։
Հիշեցնենք, որ Անահիտ Սիմոնյանը երեկ ստացել էր իր առաջին նվերը մարտի 8-ի առթիվ։ Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը նրան նոր երգի խոսքեր է գրել։

«Մարտի 8-ի առաջին նվերս։ Ավետ Բարսեղյանը հենց նոր ինձ համար երգի խոսքեր գրեց, եւ դուք շատ շուտով կլսեք իմ նոր երգը»,- տեղեկացրել է Անահիտը՝ ակնարկելով, որ երաժշտության հեղինակը կլինի Արման Ղազարյանը։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE